ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ՄԻԿԱՆ» ՍՊԸ
«ՄԻԿԱՆ» ՍՊԸ-Ն հայկական ընկերություն է, որը մատուցում է որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ շինարարության ոլորտում։
«Միկան» ընկերությունը հիմնադրվել է 2021թ. մարտին։ Մեր ընկերությունը իր գործունեության ընթացքում առաջատար դիրք է գրավում շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների շուկայում։ Շուկայում կայուն դիրք և վստահություն ունենալով՝ մենք գործունեություն ենք ծավալել Երևանի և Հայաստանի մարզերի բազմաթիվ պետական և մասնավոր շինարարական ծրագրերում, մասնավորապես՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, Երևանում Հովհաննես Թումանյանի թանգարանի, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի վերակառուցում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորոգում, Գետառի մաքրման կայանի կառուցում, Հրազդանի ջրանցքի վերակառուցում, Կիևյան կամրջի վերանորոգում, Երևանում և մարզերում բազմաթիվ բնակելի շենքերի, մանկապարտեզների կառուցում, բակային տարածքների բարեկարգում, ջրատարների, կոյուղագծերի կառուցում, բնակավայրերի գազաֆիկացում, ճանապարհների լուսավորության, ասֆալտապատման աշխատանքներ և բազմաթիվ այլ նշանակալի ծրագրեր։ Մեր փորձառու, բանիմաց և արհեստավարժ մասնագետները ապահովում են բարձր որակի ծառայություններ։ Ընկերությունն ապահովված է անհրաժեշտ չափագրող գործիքներով և սարքավորումներով, պայմանագրային հիմունքներով օգտվում ենք շինարարական արտադրանքի փորձարկման լաբորատորիայի ծառայություններից։